ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը և Օբաման կհանդիպեն

Պուտինը և Օբաման կհանդիպեն
05.09.2016 | 09:53

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման կհանդիպեն երկուշաբթի՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահները պայմանավորվել են վաղը հանդիպել»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հանդիպման ձևաչափը հստակեցված չէ:

Սեպտեմբերի 4-5-ին Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվում է G20-ի գագաթնաժողովը, որի հիմնական թեման է «Նորարարական, առողջ, փոխկապակցված և ներառական տնտեսության կառուցումը»:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ